Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի բլոկադային. «Ամնեսթի ինթերնեյշնլ»

Ադրբեջանը պետք է վերջ տա Լաչինի միջանցքի բլոկադային, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների, հայտարարում է հեղինակավոր «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Ազատության տեղաշարժն ու տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը պետք է երաշխավորվի, նշված է կազմակերպության հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման մեկ ամիսը. Արցախում դրությունն ավելի ու ավելի է ծանրանում