Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան: Այս մասին պաշտոնյան հայտնել է Թվիթերում՝ կից գրելով, որ Սուրբ Ծննդյան տոներին իր մտքերն ուղղված են բոլոր հայերին, ում հույսի և խաղաղության մաղթանքներ է հղում:
Յաել Բրաուն-Պիվեն տեղեկացրել է նաև, որ պատվիրակության կազմում կլինեն Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժը և այլք: Նրանք գալիս են՝ վերահաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։
Նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
Նախքան այդ էլ Ֆրանսիայի Սենատն էր համանման բանաձև ընդունել: