Ռուս - ուկրաինական պատերազմում «Սուրբ Ծննդյան հրադադարը» չկայացավ

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Էպիֆանի միտրոպոլիտը զինվորականների հետ, Կիև, 6-ը հունվարի, 2023թ.

Ռուսական զորքերը հունվարի 6-ին չեն դադարեցրել ուկրաինական տարածքների վրա հարձակումները, չնայած Վլադիմիր Պուտինի հրադադարի հայտարարությանը, անցած գիշեր ասել է Լուգանսկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

«Հրետակոծությունը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, մեր դիրքերի վրա գրոհների փորձերը ինչպես կային, այնպես էլ մնում են», - հայտարարել է Գայդայը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել էր հունվարի 6-ի կեսօրից մինչև հունվարի 7-ի կեսգիշեր դադարեցնել կրակը ռազմաճակատի ամբողջ երկայնքով։

Ուկրաինական կողմը դա երեսպաշտություն էր համարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոնաշենկով. «Ուկրաինան չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները» Ուկրաինան չի ընդունում 36 ժամով հրադադար հաստատելու Ռուսաստանի նախագահի առաջարկըԿեսօրից Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական կողմի առաջարկած սուրբծննդյան հրադադարը. ՌԴ ՊՆՊուտինը կարգադրել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ