Մատչելիության հղումներ

Կոնաշենկով. «Ուկրաինան չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները»


ՌԴ ՊՆ մամլո խոսնակ Իգոր Կոնաշենկովը, Մոսկվա, արխիվ:
ՌԴ ՊՆ մամլո խոսնակ Իգոր Կոնաշենկովը, Մոսկվա, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին միակողմանի հրադադար է հայտարարել՝ Ուկրաինան շարունակել է ռազմական գործողությունները:

Նրա փոխանցմամբ, «Կիևի ռեժիմը չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները: Ուկրաինական բանակը հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի և ռուսական ուժերի վրա Բելոհրիվկա, Նովոպալիվկա ավանների շրջանում»:

Կոնաշենկովը հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատասխան կրակով «լռեցրել է հակառակորդին»:

Ռուսների անակնկալ հրադադարի մասին երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կիևը մերժել է հրադադարը և այն «խաբկանք» է որակել: Նույն գնահատականը տվել են նաև արևմտյան մայրաքաղաքները:

XS
SM
MD
LG