Ռուսաստանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են դարձնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայնակ է մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։
Նա այցելել է Կրեմլի տարածքում գտնվող եկեղեցի, որտեղ նրանից բացի միայն հոգևորականներ են երևում։ Սա վկայում է «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժը։
Սուրբ Ծննդյան շհորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ռուսաստանյան եկեղեցական կազմակերպությունները հանդես են գալիս ազգամիջյան և միջկրոնական խաղաղության ու համաձայնության օգտին, պաշտպանում են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին։
Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան չի ընդունում 36 ժամով հրադադար հաստատելու Ռուսաստանի նախագահի առաջարկը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կարգադրել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ