Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, հայրենի հողում ապրելու վճռականությունը, ֆեյսբուքյան էջում գրել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շնորհավորելով Սուրբ Ծննդյան տոնը:
Արդեն գրեթե մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում Սուրբ պատարագ է մատուցվել: Ըստ Վարդանյանի հրապարակած լուսանկարի՝ նախկին ու ներկա պաշտոնյաները պատարագին միասին են մասնակցել:
«Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը», - գրել է նախարար Վարդանյանը:
«Հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը», - հավելել է նա:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներն ահազանգում են՝ ոչ բոլոր խանութներին է սնունդ բաժանվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուզում եմ գնամ Արցախ». ավելի քան 1100 արցախցիներ արդեն մոտ մեկ ամիս տուն հասնել չեն կարողանում