Նախարար Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում է Արտգործնախարարությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի:
Նախարարը կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների:
Դեսպան Անն Լույոյի հետ զրուցելով ԱԳ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի դիրքորոշումը՝ գոհունակություն հայտնելով նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ֆրանսիայի կողմից հնչեցված կոչերի և հետագայում ներդրված ջանքերի կապակցությամբ:
Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցի ցուցարարները շարունակում են իրենց փակ պահել 25 օրմ Լաչինի միջանցքը բացվում է միայն ռուս խաղաղապահների համար, թեպետ Արցախում այլևս ոչ մի հանք չի աշխատում: