Meta ընկերությանը, որին պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը, սպառնում է 390 միլիոն եվրո տուգանք։ Չորեքշաբթի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի DPC իռլանդական ընկերությունը։
Բացի տուգանքը վճարելուց, Meta-ն պետք է փոխի իր քաղաքականությունը սոցիալական ցանցերում անհատականացված գովազդի վերաբերյալ: Տվյալների պաշտպանության եվրոպական առաջատար ընկերության գնահատմամբ՝ Meta-ն անձնական տվյալները օգտագործում է գովազդային նպատակներով:
DPC-ի հաղորդագրությունում նշվում է, որ Meta-ն երեք ամսվա ընթացքում պետք է փոխի բաժանորդների անձնական տվյալների հետ աշխատելու իր կանոնները։