ԱՄՆ Ներկայացուցիչների տունը չի կարողացել խոսնակ ընտրել

ԱՄՆ - Հանրապետական կոնգրեսական Քևին ՄըքՔարթին ընտրության արդյունքների հրապարակումից հետո, Վաշինգտոն, 3-ը հունվարի, 2023թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները երեքշաբթի օրը կայացած քվեարկության երեք փուլերի արդյունքում այդպես էլ չեն կարողացել խոսնակ ընտրել։

Հանրապետական մեծամասնության կողմից այդ պաշտոնում առաջադրված Քևին ՄըքՔարթին քվեարկության երրորդ փուլում ստացել է 202 ձայն՝ հաղթանակի համար անհրաժեշտ 218-ի փոխարեն։ Դեմոկրատական փոքրամասնության կողմից առաջադրված Հաքիմ Ջեֆրիսը 212 ձայն է ստացել։

Reuters-ի փոխանցմամբ ՄըքՔարթիի ընտրությանը խոչընդոտում է Հանրապետական կուսակցության պահպանողական թևը։

Ներկայացուցիչների տան ղեկավարի ընտրությունը կշարունակվի այսօր։