Անօդաչու թռչող սարքերի արտադրության թուրքական Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը Թվիթերում գրել է, որ 2022 թվականը ընկերությունը փակել է 1 միլիարդ 180 միլիոն դոլարի արտահանման ցուցանիշով։
Ընկերության եկամուտների 99,3 տոկոսը ստացվում է արտահանումից։
Անցած տարվա ընթացքում ևս 18 երկրների հետ դրոնների մատակարարման պայմանագրեր են կնքվել, այդպիսով Baykar-ի դրոններ գնող երկրների թիվը հասել է 27-ի։