Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հարցին՝ ակնկալո՞ւմ է արդյոք Ռուսաստանը, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և կներառի՞ այն արդյոք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Սերգեյ Լավրովն արձագանքել է. - «Ավելի տրամաբանական կլիներ այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը»։
«Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները», - ասել է Լավրովը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում։