Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կմնա կալանքի տակ։

Փաստաբանները կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։

Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 3 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին