Ղրղըզստանի նախագահ․ «Պաշտոնական գրագրությունը ռուսերեն վարելը սխալ է»

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարով, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել պետական գերատեսչություններին պաշտոնական փաստաթղթերի շրջանառությունն իրականացնել երկրի պետական լեզվով։

«Ղրղըզ լինելով պաշտոնական գրագրությունն ռուսերեն վարելը սխալ է։ Փաստաթղթերի պաշտոնական շրջանառությունն առնվազն 50 տոկոսով պետք իրականացվի պետական լեզվով», - այսօր կառավարության նիստին հայտարարել է Ժապարովը՝ նշելով, թե «պետական լեզուն է, որ երկրում բնակվող ավելի քան 100 էթնիկ խմբերի միավորման հիմք պետք է հանդիսանա»։

Ռուսաց լեզուն Ղրղըզստանում պաշտոնական կարգավիճակ ունի։