Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում կոչ են անում Բիշքեկի շրջանների անվանումները ռուսերենից փոխել ղրղըզերենի


Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Շակիև, արխիվ
Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Շակիև, արխիվ

Բիշքեկում այսօրվա դրությամբ կան Լենինսկի, Պերվոմայսկի, Օկտյաբրսկի և Սվերդլովսկի շրջանները:

Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Շակիևը հայտարարել է, որ պետական լեզուն զարգացնելու հանրապետության իշխանությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել մայրաքաղաք Բիշքեկի թաղամասերի ռուսերեն անվանումներից և դրանց փոխարեն ընտրել ղրղըզերեն անվանումներ:

Այդ մասին նա հայտարարել է Ղրղըզստանի Համաժողովրդական կուրուլտայում՝ Կոնգրեսում:

«Պետք է անհապաղ վերանվանել Բիշքեկի բոլոր շրջանների անվանումները: Առայսօր Ղրղըզստանում որոշ բնակավայրեր կրում են օտար անուններ», - ասել է Շակիևը:

Նրա խոսքով, պետական լեզվի զարգացման ծրագիրը չի հաջողվել իրականացնել ողջ ծավալով:

Բիշքեկում այսօրվա դրությամբ կան Լենինսկի, Պերվոմայսկի, Օկտյաբրսկի և Սվերդլովսկի շրջանները:

Ղրղըզերենը հանրապետությունում ունի պետական լեզվի կարգավիճակ, իսկ ռուսերենը հայտարարվել է պաշտոնական լեզու:

Այսօրվա դրությամբ ղրղըզերենը լայն կիրառում ունի երկրի գրեթե բոլոր շրջաններում, բացառություն են կազմում մայրաքաղաք Բիշքեկը, Չույի և Իսիկ Կուլի մարզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG