Դեկտեմբերի 27-ին Արևելաչինական ծովում ավարտվեցին ռուս-չինական «Համատեղ ծով-2022» ռազմածովային զորավարժությունները։
Դեկտեմբերի 21-27-ը անցկացված զորվարժությունների հիմնական նպատակը Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության խորացումն է։
7-օրյա զորավարժությունների ընթացքում կատարվել են համատեղ գործողությունները սերտորեն համակարգելու, տարբեր սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու վարժանքներ, արձակվել են հակաօդային պաշտպանության հրթիռներ։