Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում երեկ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հանդիպումն անցկացվել է Պետերբուրգի Ռուսական թանգարանում։ Նրանք թանգարան էին ժամանել նույն ավտոմեքենայով։
«Երեկ վերջնականապես համաձայնեցվել են շատ հարցեր, կառավարությունները կավարտեն դրանք», - այսօր ասել է Լուկաշենկոն։