Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին քննարկվել է ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահները:
Գագաթնաժողովի շրջանակներում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ: