Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ գործակալության հարցազրույցում, ասել է, թե «Պենտագոնի որոշ անանուն պաշտոնյաներ, փաստորեն, սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, ըստ էության, խոսքը ռուսական պետության ղեկավարին ոչնչացնելու սպառնալիքի մասին է։ Եթե նման գաղափարներն ինչ-որ մեկի կողմից իրականում մոգոնվում են, այդ ինչ-որ մեկը պետք է շատ լավ մտածի նման պլանների հնարավոր հետևանքների մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները ցանկանում են մարտի դաշտում հաղթել Ռուսաստանին, «որպեսզի ոչնչացնեն մեր երկիրը»։
Նա ասել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի նորմալ հարաբերությունները բոլորի համար օգտակար կլինեն՝ հաշվի առնելով միջուկային երկու գերտերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը մարդկության ճակատագրի հանդեպ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ