Հայաստանը 10 տոննա բեռ է ուղարկել Արցախ

Արխիվ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատարն այսօր Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, «Ազատությանը» հայտնեց Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

Այն ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:

Բացի այդ, Կարմիր խաչն Արցախից տարհանել է 4 օտարերկրյա քաղաքացու, որոնք քրոնիկ առողջական խնդիրներ ունեն և պատրաստվում են մեկնել իրենց երկրներ, տեղեկացրեց Էթերի Մուսայելյանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։