Հուլուսի Աքար․«Վերջին մեկ տարում 12 թուրք-ադրբեջանական զորավարժություն է անցկացվել»

«Թուրքական և ադրբեջանական Զինված ուժերի համագործակցությունը շարունակվում է», - ամփոփելով 2022 թվականի արդյունքները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ներկա պահին թուրքական Զինված ուժերն օգնում են ադրբեջանական բանակին՝ արդիականացման և վարժանքների կազմակերպման ինչպես նաև ազատագրված տարածքներում ականազերծման գործում։ Այսօրվա դրությամբ մենք վարժանքներ ենք անցկացրել շուրջ 12 հազար [ադրբեջանցի] զինծառայողների համար, հայտնաբերել և ոչնչացրել ենք շուրջ 4500 միավոր սպառազինություն, ընդհանուր առմամբ, ականազերծել ենք 284 քառակուսի կիլոմետր», - Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA գործակալությունը։

Աքարը նաև նշել է, որ 2022 թվականին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։

«Դրանց թվում էին նաև «Եղբայրական բռունցք» զորավարժությունները, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի ուժի և վճռականության ցուցադրությունն էին», -նշել է Հուլուսի Աքարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ռազմագետի՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններով համատեղ զորամիավորման ստեղծման նախադրյալների հիմքն է դրվում