Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուխսին Դերեի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Նախիջևան։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ թուրք պաշտոնյաները հանդիպել են Նախիջևանի օրենսդիրների հետ և քննարկել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է բանակաշինության ոլորտում իրականացված աշխատանքները՝ առանձնացրել այդ շրջանում իրականացված երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունները։
Միայն վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում անցկացվել է չորս թուրք-ադրբեջանական զորավարժություն: