Միացյալ Նահանգների և Չինաստանի արտգործնախարարներ Էնթոնի Բլինքենն ու Վան Ին ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Covid-19-ի հետ կապված իրավիճակն ու գլոբալ անվտանգության և տնտեսության կայունությունը։ Ընդգծվել է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների միջև հաղորդակցության գծերը բաց պահելու անհրաժեշտությունը։
Բլինքենը բարձրացրել է ամերիկյան կողմի մտահոգությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և սպառնալիքների առնչությամբ, որն այն ներկայացնում է համաշխարհային անվտանգության և տնտեսության համար։
Չինաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Վան Ին ասել է, որ Չինաստանը միշտ եղել է խաղաղության և ՄԱԿ-ի նպատակների կողքին։
Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել «նոր մթնոլորտ» ստեղծել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։