Լաչինի միջանցքի շրջափակումը պաշտոնական Երևանը Բաքվի կողմից նախապես ծրագրված գործողություն է որակում։
Թվիթերում արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, մասնավորապես, գրել է․ - «Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթն, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»։
Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն12-րդ օրն է արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը:
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շատ բարդ է իրավիճակը, 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան․ Ռուբեն Վարդանյան