Հունվարից Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ կունենա

Եվրամիության դիվանագիտական ծառայության խոսնակ Պետեր Ստանո, արխիվ

Առաջիկա հունվարից Եվրամիությունը հատուկ ներկայացուցիչ կունենա, որի լիազորություններից է կոչ անել երրորդ երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև կանխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձերը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

Ստանոն նշել է, որ Բրյուսելի համար շատ կարևոր է աշխարհի բոլոր գործընկերներին փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունը։

Առայժմ չի հաղորդվում, թե ով է զբաղեցնելու պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը: