Թուրքիան քննադատում է Շվեդիային՝ թուրք լրագրողին Անկարային չարտահանձնելու համար։
Խոսքը երբեմնի ամենաազդեցիկ թուրքական թերթերից մեկի՝ Zaman-ի նախկին խմբագիր Բյուլենթ Կենեշի մասին է։ Շվեդական դատարանի հրապարակած վճռի համաձայն` Կենեշի Թուրքիա արտահանձնմանը խոչընդոտող մի շարք գործոններ են առկա, մասնավորաբար՝ «լրագրողին ներկայացված մեղադրանքների քաղաքական բնույթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կենեշին Շվեդիայում փախստականի կարգավիճակ է շնորհվել»։
ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին չխոչընդոտելու դիմաց Անկարան Շվեդիայից պահանջում է արտահանձնել տասնյակ անձանց, որոնց կասկածում է 2016 թվականի ձախողված հեղաշրջմանը մասնակցելու մեջ: Կենեշի անունը Էրդողանն անձամբ էր հնչեցրել։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքով՝ Ստոկհոլմի որոշումը «շատ բացասական զարգացում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդական դատարանն արգելափակել է թուրք լրագրողի արտահանձնումը Անկարային