ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։
«Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։
Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան:
Հայաստանի վարչապետի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նիստին, այլ հանդիպումների՝ մասնավորապես Ադրբեջանի ղեկավարի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ ոչ պաշտոնական տարեվերջյան հավաքը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում