Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական հավաքը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում:
«Հաստատված ավանդույթի համաձայն՝ ԱՊՀ ղեկավարների բարեկամական տարեվերջյան հավաքը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ուշակովը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին մասնակցել են և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: