Ուկրաինական գործակալությունները և պաշտոնյաները հայտնում են Կիևում և Կիևի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։
Կիևի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան կոչ է անում չլուսանկարել և չմեկնաբանել հակաօդային պաշտպանության գործողությունները: «Մնացեք ապաստարաններում և ապահով վայրերում: Անօդաչու թռչող սարքերի հարձակումը շարունակվում է», - գրել է նա։
Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում 9 անօդաչու թռչող սարք են խոցել։
Դեռևս տեղեկություններ չկան ավերածությունների կամ զոհերի մասին։