Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինացիները վճռական են Ղրիմը վերադարձնելու հարցում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 16-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 16-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահը կրկին ասել է՝ ուկրաինացիները վճռական են Ղրիմը վերադարձնելու հարցում:

Վլադիմիր Զելենսկին անցած հանգստյան օրերին ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի ազատագրման գործողությունը սկսվել է ժողովրդի մտքում:

«Կարծում եմ, որ ուկրաինացիների մտքում այս վերանվաճումն արդեն սկսվել է: Մեր վճռականությունն ու կամքն արդեն առկա են», - ասել է Զելենսկին:

Երբ կսկսվի Ղրիմն ազատագրելու օպերացիան՝ Ուկրաինայի նախագահը չի ասել. - «Գործողությունն ինքնին դեռ չի սկսվել, երբ այն սկսվի, դուք անպայման կիմանաք: Կարծում եմ, որ Ղրիմի վերանվաճումը սկսվել է մարդկանց գիտակցության մեջ, և դա շատ կարևոր է: Պետք պատրաստ լինել պայքարելու, ոչ ոք հենց այնպես չի հրաժարվի Ղրիմից: Վերանվաճումը միշտ սկսվում է հասարակությունից, ցանկությունից և պատրաստակամությունից, ուստի սկիզբն արդեն կա»:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է ավարտվել միայն երբ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը բոլոր օկուպացված տարածքներից, այդ թվում՝ 2014 թվականին բռնակցված Ղրիմից:

Ուկրաինացի պաշտոնյաները պարբերաբար խոսում են Ղրիմը վերադարձնելու ռազմական օպերացիա իրականացնելու ծրագրերի մասին:

Նոյեմբերին Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան առաջ կգնա այնքան ժամանակ, քանի դեռ չի գրավել թերակղզին, որովհետև քանի դեռ Ռուսաստանը չի լքել Դոնբասը և Ղրիմը, հակամարտությունը չի ավարտվի, այլ միայն կսառեցվի:

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի բացառել Ղրիմի վերադարձը ոչ-ռազմական ճանապարհով: Նա վստահեցրել է, որ միայն կողմ կլի նի, եթե ինչ-որ մեկը խնդրի խաղաղ լուծում առաջարկի:

Մոսկվան էլ, իր հերթին, ամեն օր հայտարարում է, որ ինքնակամ զորքերը օկուպացված տարածքներից դուրս չի բերի, և եթե Կիևն ուզում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, պետք է հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ:

Ընդ որում, նույնիսկ արևմտյան վերլուծաբաններն անհավանական են համարում, որ Մոսկվան համաձայնի Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու շուրջ բանակցություններ սկսել:

XS
SM
MD
LG