ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի շրջապատից միլիարդատեր Պոտանինի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մեծահարուստ գործարար Վլադիմիր Պոտանինը, արխիվ, Սոչի:

Միացյալ Նահանգները (ԱՄՆ) պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից մեծահարուստ գործարար Վլադիմիր Պոտանինի, նրա կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ:

61-ամյա Պոտանինին պատկանում է «Նորնիկել» ընկերութայն բաժնետոսմսերի մեծ մասը: «Նորնիկելը» պալադիումի և զտված նիկելի ամենախոշոր արտադրողն է աշխարհում:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության, կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ:

Այդ պատժամիջոցները սահմանվել են նշված անձանց և ընկերությունների կողմից Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին սատարելու համար: