Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները հավաքվել են Բրյուսելում, 16-ը դեկտեմբերի, 2022թ.

Եվրոպական միության երկրների լիդերները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը: Գագաթնաժողովը նաև հաստատել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ 9-րդ փաթեթը կնախատեսի անօդաչու թռչող սարքերի և դրանց շարժիչների ձեռքբերման ու արտադրության հնարավորությունները ռուսների համար սահմանափակելու միջոցներ:

Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել 8-րդ փաթեթը, որով սահմանվել է ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի վերին շեմ: Մոսկվան դեռ ի պաշտոնե չի արձագանքել այդ որոշմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը