Մատչելիության հղումներ

ԵՄ-ը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը


Եվրամիությունը երեկ մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 9-րդ փաթեթը, հայտնում է ԵՄ Չեխիայի նախագահությունը։

«ԵՄ մշտական ներկայացուցիչները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ՝ որպես ԵՄ-ի կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մաս: Սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթն է, որ համաձայնեցվել է ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակ, և գրավոր ընթացակարգով կհաստատվի վաղը», - ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթն ազդում է անօդաչու թռչող սարքերի և դրանց մասերի ներմուծման, բանկային հատվածի, Ռուսաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթի կետերի շուրջ հակասություններ են առաջացել ԵՄ անդամ երկրների միջև։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել է երեք անձանց հանել պատժամիջոցների նախնական ցուցակից։

XS
SM
MD
LG