Կրեմլը չի բացառում, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հանդիպել մինչև այս տարեվերջ:
Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, այդ միջոցառման շրջանակներում էլ հնարավոր է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովն անցած շաբաթ հաստատել է, որ 2022 թվականի հավաքը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում:
Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքում» գումարված ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին մասնակցել են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հանդիպում «հնարավոր է Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգում»