Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին, երեկ, Արևելյան գործընկերության ծրագրի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը Բայրամովի ելույթի արդյունքներով, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել երկու պետությունների սահմաններում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա: Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած հանդիպման կարևոր արդյունքներից էր երկկողմ բանակցությունների մեկնարկը։ Վաշինգտոնում Ադրբեջանը հայկական կողմին վերանայված առաջարկներ է ներկայացրել: Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկա շաբաթներին»,- նախարարի խոսքն է մեջբերում մամուլի ծառայությունը։Միաժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ, չնայած երկկողմ բանակցությունների աճող դինամիկային, առաջընթացը «բավականին սահմանափակ է մնում», քանի որ Հայաստանը, նրա խոսքով, «շարունակում է իմիտացիայի նախկին պրակտիկան»։
«Հայաստանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները միջպետական կարգավորման բոլոր երեք ոլորտներում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների սահմանազատում և տարածաշրջանային հաղորդակցությունների բացում»,- թվարկել է Բայրամովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը պնդում է՝ Բաքուն միտված է տապալելու խաղաղության գործընթացը