Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի օրը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ «օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին»։
Հարությունյանն «ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով», ասված է հաղորդագրությունում:
«Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր», - հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Երկուշաբթի առավոտից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են