Մատչելիության հղումներ

Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՆԳՆ


Ստեփանակերտ-Շուշի ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ, բանակցություններն առայժմ շարունակվում են, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը: ​

Ըստ հաղորդագրության, անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ:

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ադրբեջանցիները առավոտից դարձյալ փակել են, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել ու թեյ են խմում: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ ու պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրել Վոլկովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG