Եվրամիության խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով, այսօր Բրյուսելում կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և զարգացումներն Իրանում, ինչպես նաև կարող է նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով լրագրողներին հայտնելով նախարարական հանդիպման օրակարգը, հաստատել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կարող են ընդունել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուսական հրթիռակոծությունից ավերված Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցության ուղիները, ինչպես նաև սառեցված ռուսական ակտիվները և դրանց բռնագրավման հեռանկարները, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կհանդիպեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարները