Մատչելիության հղումներ

Բրյուսելում կհանդիպեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարները


ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ
ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ

Եվրոպական արտաքին գործերի խորհուրդը գալիք երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, քննարկելու է Ռուսաստանի և Իրանի թեմաները:

Նիստը տեղի կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու (Բարձր ներկայացուցիչ) Ժոզեպ Բորելի նախագահությամբ:

Բրյուսելում Խորհրդի նիստից առաջ նախատեսվում է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը «Արևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված երկրների արտաքին գործերի նախարարների հետ:

«Արևելյան գործընկերության» անդամներն են նախկին խորհրդային վեց պետություններ՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը:

Վերջին տարիներին Բելառուսի ներկայացուցիչներին չեն հրավիրում «Արևելյան գործընկերության» միջոցառումներին, քանի որ այդ երկրի իշխանությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքները և գործնականում աջակցում են Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG