Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինին մեղավոր է ճանաչել ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար:
Մեղադրանքի հիմքում ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի Բուչա քաղաքի բնակիչների զանգվածային սպանությունների մասին Յաշինի հայտարարություններն են:
Մեղադրող կողմն ընդդիմադիր գործչի համար դատարանից 9 տարվա ազատազրկում է պահանջել:
Դատարանը շարունակում է ընթերցել դատավճիռը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլյա Յաշին. «Հավատացե՛ք՝ Ռուսաստանը կլինի ազատ ու երջանիկ»