Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր չի քննել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը՝ նիստին քաղաքական գործչի բացակայության պատճառով։ Դատարանը որոշել է հարցը քննարկել դեկտեմբերի 14-ին։
Բժիշկները նպատակահարմար չեն համարել նախկին նախագահին դատարան տեղափոխելը՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Նիստը մեկնարկել է դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ուղեկցությամբ, որի մասնակիցները պահանջնում են Սաակաշվիլիին արտերկրում բուժվելու հնարավորություն տալ։
Անցած օրերին մի խումբ արտասահմանցի և տեղացի բժիշկներ բանտարկված քաղաքական գործչի առողջական վիճակը քննելուց հետո հայտարարեցին, որ նրա մոտ առկա է կոմայի կամ մահվան վտանգ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի մայրը պնդում է՝ նախկին նախագահը հեռանում է քաղաքական ասպարեզից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիին անհրաժեշտ է բուժում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, առկա է կոմայի կամ մահվան վտանգ․ փորձաքննություն