Ադրբեջանի կառավարությունը 2023 թվականի պետբյուջեից ավելի քան 3,1 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։
«Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման խնդիրները Ադրբեջանի ղեկավարության համար առաջնահերթություն է։ 2023 թվականի պետական բյուջերի ծախսերի 16 տոկոսն ուղղվելու է այդ նպատակներին։ Բացարձակ թվով սակազմում է 5,3 մլրդ մանաթ», - ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Ասադովը։
Անցած տարի ռազմական ոլորտին Ադրբեջանի կառավարությունը հատկացրել էր 4,9 միլիարդ մանաթ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթներին հայտարարել է, թե ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից