Բիշքեկում նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպում

Ղրղզստանում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, հայտնում է կառավարությունը:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 9-ին է աշխատանքային այցով մեկնում Բիշքեկ:

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը Երևանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Պուտինը Երևանում քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր