Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում հնարավոր է կայանա Սանկտ Պետերբուրգում՝ Ամանորից առաջ ավանդաբար անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը նման հանդիպումն իր մոտ անցկացնելու համար»,- նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի բացառվում, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում. Աղաջանյան