Թուրքիայի արտգործնախարարը կրկին սպառնացել է քայլեր ձեռնարկել Հունաստանի դեմ, եթե վերջինս շարունակի զինել Էգեյանի կղզիները, որոնք, ըստ Անկարայի, չպետք է ռազմականացվեն։
Չավուշօղլուի այս հայտարարությունից առաջ Հունաստանը ռազմական վարժանքներ էր սկսել Լեսբոս և Հռոդոս կղզիներում։
Թուրքիան պնդում է, թե իր ափերին մոտ գտնվող տարածքներում զինվորների ու զինտեխնիկայի տեղակայումը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։
«Մենք չենք կարող լուռ մնալ, Հունաստանը պետք է վերացնի իր կողմից թույլ տրված խախտումները, հակառակ դեպքում, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,-այսօր հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով՝ «քամի ցանողը փոթորիկ է հնձում»։
Աթենքը հակադարձում է, թե պաշտպանվում է Թուրքիայի հնարավոր հարձակումից, ընդգծելով, որ Անկարան ինքն է մեծածավալ ուժեր կենտրոնացրել արևմտյան ափին՝ Էգեյանի կղզիներին դեմ հանդիման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. Եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»