Մատչելիության հղումներ

Հուլուսի Աքար․ «Լողալու կարողությունը հույներին պետք է գալու»


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Hurriyet թերթին տված հարցազրույցում Հունաստանի իշխանություններին կրկին մեղադրել է Էգեյան ծովի արևելյան հատված կղզիներում սադրիչ գործողությունների համար։ Աքարի այս հայտարարությունը հնչել է Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Կաստելորիզո կղզի կատարած այցից մի քանի օր անց։

Կղզին գտնվում է թուրքական ափից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Աքարը բնութագրել է որպես «ուղղակի հասանելիության գոտի»։

«Հունական այս սադրանքների պատճառով մենք մի պահ մոռացել էինք, որ նրանք լողալ գիտեն։ Եթե այս պահվածքը պահպանվի, ապա նրանց կարող է պետք գալ լողալու ունակությունը», - նշել է Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Հունաստանը պետք է ապառազմականացնի թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիները։

«Եթե դա չի արվում, ապա Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք է ստանում, ինչն էլ իր հերթին հարցականի տակ է դնում այդ կղզիների ինքնիշխանությունը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

XS
SM
MD
LG