Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։
Գրիգորյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում «պարտավորվում է պարտականություններն իրականացնել բացառապես միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»։
ԲԴԽ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն ⅗-րդ ով։
Գրիգորյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ 2018-ի հունիսին նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, 2021-ի հուլիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկ Գրիգորյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ