Այսօր Մոսկվայում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի համատեղ նիստն ու ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը, հայտնում են Ռուսաստանի Պետդումայի մամուլի ծառայությունից։
Խորհրդարական վեհաժողովում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման վերաբերյալ ռազմական կառույցին անդամակցող պետությունների ազգային օրենսդրության, ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք նախագծեր:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ երեկ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Մոսկվա ժամանած խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել նիստի օրակարգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովը և Փաշինյանի հետ հանդիպումը