Մեկնարկել են ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում»։
Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։
Ըստ նույն աղբյուրի՝ թուրք ու ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Ռազմական գերատեսչությունը վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չի հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Գյանջայում