Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցերը երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրած համաձայնագրի համատեքստում։
Մոսկվայի փոխանցմամբ, Բայրամովն ու Լավրովն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականինոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքին, որոնք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը