Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել երկրում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի հետ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան «խիստ բողոք» է ներկայացվել, թե բանաձևը «Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ» և «փորձ է՝ հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանն ուղղված ջանքերին»։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձևը միաձայն ընդունել է նոյեմբերի 30-ին, երկու շաբաթ առաջ էլ համանման բանաձև էր ընդունել վերին պալատը՝ Սենատը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի բանաձևերըՊաշտոնական Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիան խոչընդոտում է «խաղաղությանը»Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովը